շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իսրայելն ավիահարված է հասցրել Բուշերի միջուկային համալիրի տարածքին

Իսրայելն ավիահարված է հասցրել Բուշերի միջուկային համալիրի տարածքին

Իսրայելն ավիահարված է հասցրել Բուշերի միջուկային համալիրի տարածքում գտնվող շենքերից մեկին՝ ռեակտորից մոտ 350 մետր հեռու, հայտնում ենն տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ռեակտորը չի վնասվել, ճառագայթման վտանգ և զոհեր չկան:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է հարվածի փաստը և զգուշացրել, որ նման գործողությունները մոտենում են միջուկային անվտանգության ոլորտում «կարմիր գծին»:

Ռուսաստանն էլ հարձակումն անվանել է անպատասխանատու՝ հաշվի առնելով գործող ռեակտորին մոտ լինելը և օբյեկտում անձնակազմի ներկայությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուշերի համալիրի տարածքում անօդաչուի հարված էր եղել: Ռաֆայել Գրոսսին ընդգծել է, որ Գործակալությունը շարունակում է վնասի գնահատումը՝ ընդգծելով, որ միջուկային օբյեկտներին հասցված ցանկացած հարված պետք է խուսափել:

 

  • Կիսվել: