Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մուտքը երկիր
Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձ է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր։
Նշենք, որ Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։ Նա կոչ է արել դադարեցնել կրակը, սակայն չի նշել հրեական պետության տարածքի վրա Իրանի հրթիռային հարձակումը, ինչն էլ առաջացրել է Իսրայելի վրդովմունքը:
«Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնել Իսրայելի հող»,- ասել է ԱԳ նախարար Իսրայել Կացը: