շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իսրայելն արդեն որոշել է Գազայում ցամաքային գործողություն սկսել. Ռուսաստանում Իսրայելի դեսպան

Իսրայելն արդեն որոշել է Գազայում ցամաքային գործողություն սկսել. Ռուսաստանում Իսրայելի դեսպան

ՀԱՄԱՍ-ի բոլոր զինյալները, որոնք մտել են Իսրայելի տարածք, ոչնչացվել են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։

Նա նշել է, որ Իսրայելն արդեն որոշել է ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում, սակայն նա չի հայտնել գործողության ճշգրիտ ժամկետները։

Դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին նաև նշել է, որ իսրայելական կողմը Պաղեստինի հարցով բանակցությունների համար դեռևս օրակարգ չի տեսնում, այդ թվում՝ միջնորդների և երաշխավորների մասնակցությամբ:

«Նախ պետք է որոշել՝ թե ո՛ւմ և ինչի՛ մասին ենք խոսելու, հետո կմտածենք, թե ինչպես»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով իսրայելապաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու՝ Թուրքիայի նախաձեռնությունը:

  • Կիսվել: