Իսրայելն առաջնային պաշտպանական դիրքեր է գրավել Լիբանանի հարավում
Իսրայելի պաշտպանության ուժերը՝ ՑԱԽԱԼ-ը, հաստատել են, որ իսրայելական ուժերն առաջնային պաշտպանական դիրքեր են գրավել Լիբանանի հարավում։ Այս մասին տեղեկանում ենք ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարությունից։
«Վերջին օրերին իսրայելական ստորաբաժանումներն առաջնային դիրքեր են գրավել՝ պաշտպանության լրացուցիչ շերտ ստեղծելու և Հյուսիսային Իսրայելի բնակիչների համար սպառնալիքները վերացնելու համար։ ՑԱԽԱԼ-ը կշարունակի գործել ուժեղացված պաշտպանական դիրքով և պատրաստ է տարածաշրջանում ցանկացած զարգացման»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ շիական «Հեզբոլլահ» շարժումն ընտրել է Իսրայելի վրա հարձակվելու ուղին՝ իրանական ռեժիմին աջակցելու համար և կկրի իր գործողությունների հետևանքները։


