երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իսրայելն առաջին անգամ պաշտպանական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Իսրայելն առաջին անգամ պաշտպանական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Իսրայելի պաշտպանության նախարարը թույլատրել է ռուսական ագրեսիայի ֆոնին Ուկրաինայի փրկարար ծառայություններին սաղավարտներ և ժիլետներ մատակարարել։ Այսպիսով, լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելն առաջին անգամ պաշտպանական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, փոխանցում է Украинская правда-ն:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը բանակցություններ է վարել իր իսրայելցի գործընկեր Բենի Գանցի հետ։ Այս խոսակցությունից հետո Իսրայելը պաշտոնապես հայտարարեց Ուկրաինային պաշտպանական սաղավարտների և ժիլետների մատակարարման համաձայնագրի մասին, որոնք անհրաժեշտ են փրկարարներին։ 

Ըստ գործակալության՝ Իսրայելը փոխել է իր դիրքորոշումը Կիևին տրամադրվող օգնության հարցում։ Իսրայելցի պաշտոնյան պարզաբանել է, որ Ուկրաինայի փրկարարների և արտակարգ իրավիճակների ծառայությունների կարիքների համար պաշտպանիչ սարքավորումներ տրամադրելու որոշումը կայացվել է ուկրաինական կողմի խնդրանքից հետո։

Որպես ուկրաինա-ռուսական ճգնաժամի միջնորդ՝ Իսրայելը դատապարտել է ռուսական կողմին, սակայն նախկինում սահմանափակվել է միայն մարդասիրական օգնությունով։

  • Կիսվել: