Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Հանիեի սպանության համար. Արաղչի
Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իտալացի պաշտոնակից Անտոնիո Տայանիի հետ կայացած հեռախոսազրույցում, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն:
Նշվումէ, որ Արաղչին, մասնավորապես, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությանը կլինի անխուսափելի, ճշգրիտ և հաշվարկված: Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման, թեև չի էլ վախենում դրանից»:
Տայանին իր հերթին բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող անկայունության առնչությամբ։