երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը պատերազմի ավարտից հետո հրաժարական կտա

Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը պատերազմի ավարտից հետո հրաժարական կտա

Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) ղեկավար Ռոնեն Բարը հրաժարական կտա պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից անմիջապես հետո: Նման կարծիք The Times of Israel պարբերականին հայտնել է Շաբակի նախկին ղեկավար Յակով Փերին։

Փերին հայտարարել է, որ անձամբ է խոսել Բարի հետ, և նա հայտնել է Շաբակի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին՝ իսրայելական հետախուզության մի շարք խոշոր սխալների պատճառով, որոնք հանգեցրին պատերազմի:

  • Կիսվել: