շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իսրայելի վրա Լիբանանից հրթիռակոծություն է արձանագրվել. Իսրայելի բանակի մամուլի ծառայություն

Իսրայելի վրա Լիբանանից հրթիռակոծություն է արձանագրվել. Իսրայելի բանակի մամուլի ծառայություն

Հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան իսրայելցի զինվորականները Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծում են արձանագրել, տեղեկացնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը: 

՛՛Արձանագրվել են մի շարք արձակումներ՝ Լիբանանի տարածքից դեպի Իսրայելի տարածք։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Մանրամասները կհետևեն՛՛,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Մինչ այս Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր չէ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության մեջ մտնել՝ արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հարձակումից հետո։

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Իսրայելի հետ հակամարտության մեջ մտնել։

«Մենք չենք ցանկանում, որ Լիբանանը պատերազմի մեջ մտնի», - ասել է վարչապետը։

 

 

  • Կիսվել: