ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով 19 ֆրանսիացի է զոհվել. Կատրին Կոլոննա

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով 19 ֆրանսիացի է զոհվել. Կատրին Կոլոննա

19 ֆրանսիացի է զոհվել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումների մեկնարկից ի վեր, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

«Մեր քաղաքացիներից 19-ը մահացել են: Եվս տասներեքի մասին լուր չունենք, և նրանց ճակատագիրը մեզ անհանգստացնում է: Նրանցից ոմանք հավանաբար պատանդ են պահվում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել նախարարը:

Նա նշել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի պատանդ պահված իր քաղաքացիներին տուն վերադարձնելու համար։

Կոլոննան ընդգծվել է, որ Ֆրանսիայի և ամբողջ միջազգային հանրության պարտքն է խուսափել իրավիճակի սրումից ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

 

  • Կիսվել: