շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելի վարչապետը հանձնարարել է շարունակել իսրայելցի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները

Իսրայելի վարչապետը հանձնարարել է շարունակել իսրայելցի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ ծառայություններին հանձնարարել է շարունակել բանակցություններն իսրայելցի պատանդներին ազատ արձակելու շուրջ, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, տեղեկացնում է Walla-ն:

Նշվում է, որ բանակցողների պատվիրակությունը Դոհա կմեկնի ուրբաթ:

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանձնարարել է Մոսադ հետախուզության, անվտանգության ընդհանուր ծառայության և Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբին շարունակել բանակցությունները Դոհայում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: