Իսրայելի վարչապետն ու ՊՆ ղեկավարը կարգադրել են ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են ոչնչացնել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առանցքային հրամանատար Ռաեդ Սաադին՝ ի պատասխան Գազայի հատվածում երկու զինվորների վիրավորման: Այս մասին ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում իսրայելցի զինվորներին վիրավորած ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունին ի պատասխան՝ վարչապետ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են դադարեցնել ահաբեկիչ Ռաեդ Սաադի գործունեությունը, որը գլխավորում է ՀԱՄԱՍ-ի արտադրական շտաբը»,-նշված է հայտարարության մեջ:


