հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 25 հազարի

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 25 հազարի

 Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը մոտենում է 25 հազարի:

Վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը:

«Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 24 հազար 927-ի, վիրավորվել է 62 հազար 388 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունն ընդգծում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 165 մարդ, 280-ը վիրավորվել է: Զոհվածներից մի քանիսի մարմինները դեռ մնում են ավերված շենքերի փլատակների տակ և անկլավի ճանապարհներին: 

  • Կիսվել: