երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ իրենք կսկսեն հարվածներ հասցնել Եմենի հութի ապստամբների խմբավորման առաջնորդներին

Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ իրենք կսկսեն հարվածներ հասցնել Եմենի հութի ապստամբների խմբավորման առաջնորդներին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը կսկսի հարվածներ հասցնել Եմենի հութի ապստամբների խմբավորման առաջնորդներին, տեղեկացնում է Times of Israel-ը:

Նշվում է, որ նա խոստացել է, որ  Իսրայելը «թույլ չի տա շարունակական անվերահսկելի ռմբակոծում» երկրի վրա հրթիռներով և անօդաչու սարքերով:

«Ինչպես մենք գործեցինք Սինվարի հետ Գազայում, Հանիյեի հետ Թեհրանում և Նասրալլահի հետ Բեյրութում, մենք գործ կունենանք Հութիների առաջնորդների հետ Սանայում կամ Եմենի ցանկացած այլ վայրում: Մենք կգործենք ինչպես նրանց ենթակառուցվածքների, այնպես էլ իրենց դեմ՝ սպառնալիքը վերացնելու համար»,-հայտարարել է Կացը:

Նա միաժամանակ սպառնացել է «հութիների իրանցի հովանավորներին»՝ հայտարարելով, որ «ով հովանավորում է հութիների ահաբեկչությունը Հոդեյդայում կամ Սանայում, լիովին կհատուցի դրա համար»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Եմենի հութիները հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվում տեղակայված ռազմական օբյեկտին:

 

  • Կիսվել: