երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողության նոր փուլի մեկնարկի մասին

Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողության նոր փուլի մեկնարկի մասին

Գազայում ցամաքային գործողության նոր փուլ է սկսվել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, տեղեկացնում է Israel News-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ավարտել ենք Գազա քաղաքի արևմտյան թաղամասերի գրավումն ու մաքրումը: Սկսվել է ցամաքային գործողության նոր փուլ։ Մեր ուժերը գործում են վճռական և ճշգրիտ, ռազմական բոլոր ճյուղերը համակարգում են իրենց ջանքերը»,- նշել է նա։

Իր հերթին Financial Times-ը, հղում անելով իսրայելական և արևմտյան աղբյուրներին, հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները թաքնվում են Գազայի հատվածի հարավում։

  • Կիսվել: