ուրբաթ, դեկտեմբեր 6
6 / 12 / 2024
Իսրայելի ՊԲ-ն հաստատել է Իրանի հարձակումը՝ ռազմաօդային ուժերի հարձակման և պաշտպանական համակարգերը բերելով մարտական պատրաստության

Իսրայելի ՊԲ-ն հաստատել է Իրանի հարձակումը՝ ռազմաօդային ուժերի հարձակման և պաշտպանական համակարգերը բերելով մարտական պատրաստության

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը:

Նշվում է, որ ԱԹՍ-ների թռիչքը դեպի Իսրայել կտևի մի քանի ժամ, բայց այդ՝ Իրանն արձակել է նաև թևավոր հրթիռներ:

ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտական պատրաստության են բերվել. տասնյակ ինքնաթիռներ երկնքում են:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման և պաշտպանական համակարգերը մարտական պատրաստության են բերվել. տասնյակ ինքնաթիռներ լիարժեք պատրաստության վիճակում երկնքում են: Մեր ռազմավարական գործընկերների, առաջին հերթին` ԱՄՆ-ի հետ, իրականացնում ենք իրավիճակի գնահատում, Միացյալ Նահանգների հետ համակարգված աշխատանք ենք տանում»,- ասել է նա:

Հաղորդվում է նաև, որ Իսրայելը գիշերը երեք ժամով կփակի «Բեն-Գուրիոն» օդանավակայանը` Իրանի կողմից հարձակման վտանգի պատճառով:

Ավելի վաղ Al Jazeera-ն, հղում անելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր` ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը կարող է հարձակում գործել Իսրայելի ուղղությամբ կիրակի օրվա առաջին ժամերին: 

Իսրայելական աղբյուրները հաղորդում են, որ Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ և փակել է Թեհրանի օդային տարածքը` մինչև իշխանություններից հատուկ կարգադրություն ստանալը:

Իր հերթին Իրանի ՊՆ-ն հայտարարել է, որ կհարվածի ցանկացած պետության, որը կբացի իր օդային տարածքը Իսրայելի համար՝ Իրանին հարվածելու նպատակով։

  • Կիսվել: