ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելի պաշտպանության ուժերը հրթիռակոծել են Դամասկոսը

Իսրայելի պաշտպանության ուժերը հրթիռակոծել են Դամասկոսը

Դամասկոսի ՀՕՊ ուժերը կասեցրել են քաղաքի գիշերային հրթիռակոծությունը, հղում անելով սիրիական պետական հեռուստաընկերությանը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են լիբանանյան օդային տարածքից: Դամասկոսի ՀՕՊ-ին հաջողվել է մի քանի հրթիռ ոչնչացնել:

Առայժ տեղեկություններ չեն հաղորդվում տուժածների ու ավերածությունների մասին:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի զինված ուժերի կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել Հոմսի նահանգի Պալմիրա շրջանը:

Հիշեցնենք նաև, որ դեռ մարտին Ռուսաստանը Սիրիայի դեմ հարձակումներից հետո Իսրայելին մեղադրել է տարածաշրջանում անվտանգությունը խարխլելու համար:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան անհանգստացած է Իսրայելի կողմից Սիրիայի դեմ միակողմանի հարձակումներից, ինչը խախտում է հարևան արաբական պետությունների, հատկապես Լիբանանի ինքնիշխանությունը:

 

  • Կիսվել: