Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է «հիմնահատակ այրել» Թեհրանը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը շաբաթ հայտնել է, որ Թեհրանի բնակիչները «բարձր գին կվճարեն», եթե Իրանը շարունակի հրթիռակոծումները, սպառնալով «հիմնահատակ այրել» Իրանի մայրաքաղաքը, տեղեկացրել է CNN-ը։
«Իրանի դիկտատորը Իրանի քաղաքացիներին վերածում է պատանդների եւ ստեղծում է իրականություն, որտեղ նրանք, հատկապես Թեհրանի բնակիչները, բարձր գին կվճարեն իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ հանցավոր հարձակումների համար,- հայտնել է Կացը իսրայելական զինված ուժերի ղեկավարների հետ իրավիճակի վերաբերյալ հանդիպումից հետո։- Եթե Խամենեին շարունակի հրթիռակոծել իսրայելական թիկունքը, Թեհրանը կայրվի»։