հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելի պաշտպանության նախարարը կանխատեսում է՝ Գազայի հատվածում հակամարտությունն առնվազն երկու ամիս կշարունակվի

Իսրայելի պաշտպանության նախարարը կանխատեսում է՝ Գազայի հատվածում հակամարտությունն առնվազն երկու ամիս կշարունակվի

Գազայի հատվածում ներկայիս ինտենսիվության հակամարտությունը կտևի առնվազն ևս երկու ամիս։ Այս մասին ABC-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

Նա նշել է, որ Իսրայելը մի քանի ամիս գործողություն կանցկացնի անկլավում՝ ՛՛մաքրելով և վերացնելով ահաբեկչական դիմադրության օջախները՛՛։

՛՛ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է։ ՀԱՄԱՍ-ն ունի երկու տարբերակ՝ մեռնել թունելներում կամ գետնին, կամ հանձնվել առանց որևէ պայմանի՛՛,-ասել է Գալանտը:

Նա նաև կրկին հիշեցրել է, որ այս հակամարտությունում Իսրայելի գլխավոր նպատակն է ՛՛ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չգործի որպես ռազմական կազմակերպություն, որը կարող է կազմակերպված հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա՛՛։

 

  • Կիսվել: