կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելի պաշտպանության նախարարը Ադրբեջանում կքննարկի տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները

Իսրայելի պաշտպանության նախարարը Ադրբեջանում կքննարկի տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Ադրբեջան այցի նպատակն է ամրապնդել ռազմավարական հարաբերությունները, երկրների միջև քաղաքական համագործակցությունը և ընդլայնել երկկողմ հարաբերությունները անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում: Նախատեսվում է, որ պաշտպանության նախարարն իր գործընկերների հետ հանդիպումներում կքննարկի տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները»,- ասված է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

  • Կիսվել: