հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է պաղեստինյան «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է պաղեստինյան «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է պաղեստինյան «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին, որը գտնվում է Գազայի կենտրոնում գտնվող Դեյր էլ-Բալահի Ալ-Աքսա նահատակների հիվանդանոցի բակումտեղեկացնում է Times of Israel-ը:

Ըստ ՑԱԽԱԼ-ի հայտարարության՝ հարվածի ժամանակ «Իսլամական ջիհադի» զինյալները գտնվել են հրամանատարական կետում։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «երկարատև քննարկումից» հետո հրամանատարական կենտրոնին հարված է հասցվել «ճշգրիտ հաշվարկված կերպով՝ հիվանդանոցի տարածքում քաղաքացիական անձանց վնասը նվազեցնելու համար»:

Միևնույն ժամանակ ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ  հարվածի հետևանքով հիվանդանոցը չի տուժել։

  • Կիսվել: