հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելի կողմից սպանվել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատարներից մեկը

Իսրայելի կողմից սպանվել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատարներից մեկը

Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջաններին հասցված հարվածի հետևանքով սպանվել է իրանամետ ՛՛Հեզբոլլահ՛՛ շարժման կազմում գործող ՛՛Ռադվան՛՛ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարներից մեկը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

՛՛Սա բավական ցավոտ հարված է՛՛,-ասել է կայքի զրուցակիցը։

՛՛Հոկտեմբերից ի վեր, երբ Լիբանանի և Իսրայելի սահմանին փոխադարձ հրթիռակոծություններ մեկնարկեցին, ՛՛Հեզբոլլահ՛՛-ը շուրջ 130 զինյալի է կորցրել՛՛,-գրում է աղբյուրը:

  • Կիսվել: