երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թել Ավիվից Մախաչկալա ժամանած ինքնաթիռում հրեաներ չեն եղել. Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդ

Թել Ավիվից Մախաչկալա ժամանած ինքնաթիռում հրեաներ չեն եղել. Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդ

Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել: Այս մասին նշվում է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը, երկրի վարչապետի և արտաքին գործերի նախարարության գրասենյակները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ երկիրը հետևում է Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին: 

«Իսրայելն ակնկալում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և վճռականորեն կգործեն հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված անկարգությունների և վայրի հրահրումների դեմ», - նշվում է հայտարարության մեջ: 

Հաղորդվում է, որ Ազգային անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ինքնաթիռում եղել են այլ երկրների քաղաքացիներ, որոնք չեն եղել էթնիկ հրեաներ։

  • Կիսվել: