ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելի հետ բանակցությունները կարող են առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել. Սիրիայի նախագահ

Իսրայելի հետ բանակցությունները կարող են առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել. Սիրիայի նախագահ

Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են արդեն առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան:

Ըստ նրա՝ անվտանգության պայմանագիրն անհրաժեշտություն է, որի արդյունքում պետք է հարգվի Սիրիայի օդային տարածքը և տարածքային ամբողջականությունը: Դամասկոսը հույս ունի, որ համաձայնագրի ստորագրումից հետո Իսրայելը կդադարեցնի ավիահարվածները երկրի տարածքին և հետ կքաշի զորքերը Սիրիայի հարավից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններ են անցկացրել Լոնդոնում: 

  • Կիսվել: