Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել
Իսրայելի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարքով հարվածել են Սիբլին-Ջադրա մայրուղու վրա (Բեյրութից մոտ 40 կիլոմետր հարավ) գտնվող մի մեքենայի. հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al-Mayadeen-ը։
Նշվում է նաև, որ ևս երկու քաղաքացի զոհվել է Լիբանանի հարավում գտնվող Ալ-Ադիսա և Սիբլին քաղաքների ծայրամասերին իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


