ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում առնվազն 12 լրագրող է սպանվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում առնվազն 12 լրագրող է սպանվել

Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի առաջին ութ օրվա ընթացքում առնվազն 12 լրագրող է զոհվել, երկուսը անհետ կորել են, ութը վիրավորվել, գրում է The Hill-ը՝ հղում անելով լրագրողների պաշտպանության կոմիտեին։

Associated Press-ի տվյալներով, հակամարտությունն արդեն հանգեցրել է երկու կողմից ավելի քան 3000 զոհի։

Գազայում գտնվող  լրագրողները ամենից շատ են ռիսկի ենթարկում՝ հակամարտությունը լուսաբանելով  իսրայելական ավերիչ ավիահարվածների, կապի խափանումների և էլեկտրաէներգիայի համատարած անջատումների պայմաններում:

Հակամարտության առաջին ութ օրերին սպանվել է 10 պաղեստինցի լրագրող։ Հաստատվել է նաև մեկ իսրայելցի լրագրողի մահը, ևս մեկը անհետ կորել է։ Հոկտեմբերի 13-ին Բեյրութից մի լրագրող սպանվեց Լիբանանի հարավում հրետակոծության ժամանակ, որի հետևանքով ևս վեց մարդ վիրավորվեց:

  • Կիսվել: