հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց կա. աղբյուր

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց կա. աղբյուր

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց կա: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն դիվանագետներին։

Նշվում է, որ քննարկման թեմաներից մեկը մեկ ամիս մարդասիրական դադար կիրառելու հարցն է։

«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ տարվող բանակցություններն առաջընթաց են գրանցում: Քննարկման է դրված մեկ ամսից սկսած և ավելի ժամանակով մարդասիրական դադարի մասին առաջարկը, որին կհաջորդի մշտական հրադադարը»,-հեռուստաալիքին հայտնել են իր աղբյուրները:

Դիվանագետները նաև նշել են, որ բանակցություններն ավելի մեծ գործարքի մաս են, որը կարող է հանգեցնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման։

  • Կիսվել: