երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունում «Իրանի ուղղակի միջամտության» վտանգ կա․ Սալիվան

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունում «Իրանի ուղղակի միջամտության» վտանգ կա․ Սալիվան

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրման, հյուսիսում երկրորդ ճակատի բացման և Իրանի միջամտության վտանգ կա։ Այս մասին կիրակի օրը CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Չենք կարող բացառել, որ Իրանը ինչ-որ կերպ ուղիղ հակադրության մեջ կմտնի։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր անկանխատեսելի հանգամանքներին։

Ահա թե ինչու ԱՄՆ նախագահն այդքան արագ ավիակիր ուղարկեց Միջերկրական ծովի արևելյան շրջաններ, և ինքնաթիռներ՝ Պարսից ծոց։ Նա ցանկանում է զսպման շատ հստակ ազդանշան ուղարկել ցանկացած պետության կամ ցանկացած խաղացողի, որը կփորձի օգտվել այս իրավիճակից»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: