շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելի դրոշն այրելու համար Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդներ են ձերբակալվել

Իսրայելի դրոշն այրելու համար Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդներ են ձերբակալվել

Մոսկվայում երկու ադրբեջանցի է ձերբակալվել Իսրայելի դրոշն այրելու համար։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 21-ամյա և 19-ամյա Մուրադով եղբայրներն առավոտյան տեսանյութ էին հրապարակել, որում առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում այրում էին Իսրայելի դրոշը՝ հաջակցություն Պաղեստինի։

Երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել. իրավապահները նրանց մոտ հայտնաբերել են Ադրբեջանի ու Պաղեստինի դրոշներ։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։

 

  • Կիսվել: