երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելի դեսպանատունը շնորհավորել է  Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ

Իսրայելի դեսպանատունը շնորհավորել է Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Ադրբեջանին «հաղթանակի օրվա» կապակցությամբ եւ մաղթելով տարածաշրջանին խաղաղություն եւ բարգավաճում։

Նշենք, որ «հաղթանակի օր» ասելով ենթադրվում է 2020 թվականի աշնանը Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Իսրայելն աջակցություն է հայտնել հայերի էթնիկ զտումներին եւ ագրեսիային։ Ցեղասպան քաղաքականությանը Հոլոքոստ վերապրած ժողովրդի նման աջակցությունը տարօրինակ է։

Նշենք, որ շնորհավորողների թվում են նաև Ուկրաինան և Բելառուսը:
 

  • Կիսվել: