չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ճամբարներից մեկը

Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ճամբարներից մեկը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի հյուսիսում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների խոշոր վարժական բազայի ոչնչացման մասին: Այս մասին գրում է «Yedioth Ahronoth» լրատվական պարբերականը։

Ինչպես նշում է թերթը, Իսրայելի բանակը հարձակում է իրականացրել հյուսիսային Գազայի Դարաջ Տուֆայի շրջանում ՀԱՄԱՍ–ի Ալ Ջաաբարի ուսումնամարզական հավաքի վրա: Գործողության ընթացքում զինծառայողների կողմից հայտնաբերվել և ոչնչացվել են ստորգետնյա վարժական համալիր, ահաբեկիչների պատրաստման փորձադաշտ, ծովում գործողություններ վարելու վարժանքների համար օգտագործվող լողավազան, ինչպես նաև ճամբարի հրամանատարների ծառայողական տարածքներ: Հայտնաբերվել և ոչնչացվել է նաև մարզահամալիրին միացված 2 կմ երկարությամբ թունելը:

  • Կիսվել: