չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին պատասխան հարվածների մասին

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին պատասխան հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Լիբանանում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները, տանկերը և հրետանին հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի մի շարք ահաբեկչական և ռազմական օբյեկտների Լիբանանի հարավի  Հուլա և Այթա աշ Շաբ բնակավայրերում», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԻՊԲ մամուլի ծառայությունում նշել են, որ հունվարի 16-ի ընթացքում «մի քանի արձակումներ են գրանցվել» Իսրայելի հյուսիսի Ռամոտ Նաֆթալիի, Շուշանի, Շտուլայի շրջանների և Մանոր լեռան ուղղությամբ:

«ԻՊԲ-ն  հարվածներ է հասցրել այն վայրերին, որտեղից կրակ է արձակվել», - հավելել են զինվորականները:

  • Կիսվել: