հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում ավելի քան 700 զինյալի ձերբակալության մասին

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում ավելի քան 700 զինյալի ձերբակալության մասին

Իսրայելի զինվորականները նախորդ շաբաթվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 200 պաղեստինցիների, որոնք կասկածվում են Գազայի հատվածում ահաբեկչությանը ներգրավվածության մեջ:  Ռազմական օպերացիայի ամբողջ ընթացքում անկլավում ձերբակալվել և Իսրայել հարցաքննության է ուղարկվել  ավելի քան 700 մարդ:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին  հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը և Ընդհանուր անվտանգության ծառայությունը հարյուրավոր ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել Գազայի հատվածում, իսկ «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադ»-ի ավելի քան 200 զինյալներ բերվել են Իսրայել՝ լրացուցիչ հարցաքննության համար», - նշվում է հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ կան ձերբակալվածներ, որոնք ինքնակամ են հանձնվել իսրայելական ուժերին։

  • Կիսվել: