կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարն Էրդողանին առաջարկել է Գազայի հատվածից  Թուրքիա տանել «նացիստ մարդասպաններին»

Իսրայելի ազգային անվտանգության նախարարն Էրդողանին առաջարկել է Գազայի հատվածից Թուրքիա տանել «նացիստ մարդասպաններին»

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Գազայի հատվածից «նացիստ մարդասպաններին» Թուրքիա տանել, տեղեկացնում է ՌԲԿ-ն:

Սոցցանցի իր էջում Բեն-Գվիրը, մասնավորապես, գրել է. «Ես տեսնում եմ Էրդողանի և նրա ժողովրդի հսկայական աջակցությունը նացիստ մարդասպաններին, որոնք սպանել, թալանել և բռնաբարել են մեր երեխաներին, մեր ծերերին և մեր կանանց, և ես կարող եմ միայն առաջարկել Էրդողանին, որ նա ոչ միայն աջակցի նրանց հեռվից, այլև վերցնի իր պաշտպանության տակ Թուրքիայում ապրելու»:

Նշենք, որ երեկ Թուրքիայի նախագահը ելույթ էր ունեցել Ստամբուլում պաղեստինցիների աջակցության բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, որտեղ Իսրայելին անվանել էր պաղեստինյան տարածքների «օկուպանտ» և խոստացել նրան պատերազմական հանցագործ հայտարարել Գազայի հատվածում բանակի գործողությունների պատճառով։

Էրդողանը պատերազմի գլխավոր մեղավոր է համարում Արևմուտքին, որը գործում է «առանց սեփական ձեռքերը կեղտոտելու», մինչդեռ Իսրայելը «խաղաքար է, որը մի օր կզոհաբերվի»։ «Հե՜յ, Արևմու՛տք, ես քեզ հարցնում եմ, ուզու՞մ ես նորից պատերազմ հրահրել կիսալուսնի և խաչի միջև»,-ասել է նա:

Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է, որ հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից, իսկ ՄԱԿ-ում երկրի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը, խոսելով Թուրքիայի նախագահի մասին, նշել է, որ «օձը օձ է մնում»։ «Էրդողանը փորձեց բարելավել իր իմիջը, բայց մնաց հակասեմական»,-նշել է Էրդանը:

  • Կիսվել: