շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո

Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո

Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո: Հուլիսի 4-ին այդ մասին հաղորդում Է Cumhuriyet թերթը։ Հրատարակության տեղեկատվությամբ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում Թուրքիան եւ Իսրայելը պլանավորում են կնքել քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր: Այդ հարցի շուրջ բանակցությունները կկայանան հուլիսի 4-ին, գրում Է թերթը:

 

Դրանք, մասնավորապես, նախատեսում են Իսրայելից ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման, դրանց հաճախության ավելացման եւ անվտանգության կարգավորման հարցերի քննարկում, ինչը պնդում Է իսրայելական կողմը: Ինչպես հայտնում Է Cumhuriyet-ը, իսրայելական ավիափոխադրողները Թուրքիա թռիչքներ չեն իրականացնում 2007 թվականից:

Ըստ որում Թուրքիայի ավիաընկերությունները կատարում են կանոնավոր չվերթեր Իսրայել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: