չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Թուրքմենստան՝ դեսպանատուն բացելու

Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Թուրքմենստան՝ դեսպանատուն բացելու

Իսրայել արտգործնախարար Էլի Քոհենը չորեքշաբթի երեկոյան Ադրբեջանից կմեկնի Թուրքմենստան՝ դառնալով իսրայելցի առաջին նախարարը, որը Կենտրոնական Ասիայի այդ պետություն է այցելում մոտ երեք տասնամյակի ընթացքում, գրում է The Times of Israel-ը։

Խորհրդային Միության փլուզումից երեք տարի անց՝ 1994 թվականին, նավթով հարուստ Թուրքմենստան է այցելել Իսրայելի այն ժամանակ արտգործնախարար Շիմոն Պերեսը:

Քոհենն Իսրայելի դեսպանատունը կբացի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, որը գտնվում է Իրանի հյուսիսարևելյան սահմանից մոտ 25 կմ հեռու: Գրասենյակը կլինի Իսրայելի ամենամոտ դեսպանատունն Իրանին:

  • Կիսվել: