չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է տարբեր երկրների՝ խնդրելով հանդես գալ ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀԱՀ-ի նախաձեռնած գործընթացի դեմ

Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է տարբեր երկրների՝ խնդրելով հանդես գալ ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀԱՀ-ի նախաձեռնած գործընթացի դեմ

Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է տարբեր երկրների՝ խնդրելով հանդես գալ ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀԱՀ-ի նախաձեռնած գործընթացի դեմ, հայտնում է RT–ն:

Նշվում է, որ դեկտեմբերի 30-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար, մինչդեռ Իսրայելը ժխտում է ՀԱՀ-ի մեղադրանքները և նշում, որ Հարավային Աֆրիկան ՛՛կոչ է անում ոչնչացնել Իսրայել պետությունը, և որ նրա պնդումները չունեն ո՛չ փաստական, ո՛չ իրավական հիմքեր՛՛։

Իսրայելի ԱԳՆ-ն խնդրել է իր դեսպաններին ճնշում գործադրել ընդունող երկրների դիվանագետների ու քաղաքական գործիչների վրա, պահանջել, որ դիվանագետներն անհապաղ և միանշանակ հայտարարեն, որ մերժում են ՛՛Իսրայելի դեմ առաջադրված աղաղակող, անհեթեթ և անհիմն մեղադրանքները՛՛:

  • Կիսվել: