հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելական ՌՕՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային օբյեկտներին

Իսրայելական ՌՕՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային օբյեկտներին

Իսրայելական ՌՕՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային օբյեկտներին «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքի դեմ ուղղված գործողությունների շրջանակում, մինչդեռ շարժման գրոհայինները շարունակում են հրթիռակոծել Իսրայելի հյուսիսը, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Գազայում պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ին միացած «Հեզբոլլահ» շարժման հակամարտությունն Իսրայելի հետ լիբանանա-իսրայելական սահմանի երկու կողմի շրջանները վերածել է մարտական գործողությունների գոտու։

Չնայած ռազմաշունչ հռետորաբանությանը, Իսրայելը պնդում է, որ ցանկանում է դիվանագիտական լուծում, որպեսզի վերականգնի հանգիստը երկրորդ ճակատում, որտեղ այժմ մարտնչում են իսրայելական զորքերը։

«Հեզբոլլահն» իր հերթին հայտարարում է, որ չի նահանջի։

  • Կիսվել: