երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելական «Մոսադի» ղեկավարը սպառնացել է Իրանին հարված հասցնել «Թեհրանի սրտում»

Իսրայելական «Մոսադի» ղեկավարը սպառնացել է Իրանին հարված հասցնել «Թեհրանի սրտում»

Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության ղեկավար Դավիդ Բարնեան կիրակի ասել է, որ Իսրայելը պատրաստ է հարվածներ հասցնել «Թեհրանի սրտում», որպեսզի հետապնդի ամբողջ աշխարհում իսրայելական և հրեական օբյեկտներին Իրանի կողմից շուրջ երկու տասնյակից ավելի հարվածելու փորձ արած մեղավորներին։

Ելույթ ունենալով անվտանգության համաժողովում՝ Բարնեան հայտարարել է, որ անցած տարվա ընթացքում Իսրայելը և նրա դաշնակիցները, իբր, կանխել են 27 հարձակում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում:

«Այս թիմերի կողմից իրականացվող դավադրությունները  կազմակերպվել, ոգեշնչվել և բեմադրվել են Իրանի կողմից»,- ասել է Բարնեան Ռայխմանի համալսարանում կայացած համաժողովում: Նա ավելացրել է, որ «քանի մենք խոսում ենք», Իրանը փորձում է հավելյալ հարձակումներ իրականացնել։

«Մեր ուղերձը բարձրաձայն է, հստակ ու վճռական»,- ասել է նա։- Մի մոլորվեք, դուք, որ որոշել եք թիմեր ուղարկել: Համոզված եղեք, որ մենք կհասնենք ձեզ, և արդարությունը կհաստատվի բոլորի համար: Դա ապացուցվել  է անցյալում, և  ապագայում մենք այն կհասցնենք նոր մակարդակի»:

Բարնեան ասել է, որ Իսրայելը հետապնդելու է «գործակալներին, ովքեր մասնակցել են դավադրություններին, ինչպես նաև նրանց ուղարկած հրամանատարներին»: «Այս թիրախները կլինեն Իրանի ներսում՝ Թեհրանի սրտում», - ասել է նա։

  • Կիսվել: