կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
G7-ն Իրանին զգուշացնում է՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չհանձնել

G7-ն Իրանին զգուշացնում է՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չհանձնել

G7 խումբը Իրանին զգուշացնում է Ռուսաստանին չհանձնել բալիստիկ հրթիռներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաներ:

Այս մասին  հայտնում է  Reuters-ը՝ նշելով, որ G7-ի երկրների ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են՝ նախազգուշացնելով, որ եթե Իրանը  դա անի, նրանք գործողություններ կձեռնարկեն Թեհրանի դեմ:

«Եթե Իրանը շարունակի Ռուսաստանին տրամադրել բալիստիկ հրթիռներ կամ դրանց հետ կապված տեխնոլոգիաներ, մենք պատրաստ ենք արագ և համակարգված արձագանքել, այդ թվում ՝ Իրանի դեմ, նոր միջոցներով»,-ասվում է G7-ի ղեկավարների հայտարարության մեջ:

  • Կիսվել: