Իսրայելական բանակը հայտարարել Իրանի ԶՈՒ շտաբի պետին սպանելու մասին
Իսրայելի բանակը հայտարարել է, որ այս գիշեր Թեհրանում սպանել է Իրանի Զինված ուժերի շտաբի պետին։
Նշվում է, որ Թեհրանին հասցրած ավիահարվածի ժամանակ իսրայելական ինքնաթիռները սպանել են Իրանի Զինված ուժերի շտաբի պետ Ալի Շադմանին:
Շադմանին ղեկավարում էր Իրանի արտակարգ իրավիճակների ռազմական շտաբը և վերահսկում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բանակը: