շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելական բանակը հարձակվել է Լիբանանի հարավի վրա

Իսրայելական բանակը հարձակվել է Լիբանանի հարավի վրա

Իսրայելի բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա քաղաքին։ Այս մասին հայտնում է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ Դեյր-Սերյանում բնակելի թաղամասի մոտ գտնվող մեքենաների և շինարարական տեխնիկայի կայանատեղին գնդակոծության է ենթարկվել։

Հաղորդագրության համաձայն՝ հարձակման հետևանքով կան զոհեր։

Հրշեջներն ու շտապօգնության անձնակազմերը դժվարությամբ են հասնում հրետակոծության վայր՝ Դեյր Սերյանի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի երկրորդ հարձակման պատճառով։

Միևնույն ժամանակ, Իսրայելի «12-րդ ալիք» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հարձակումները ուղղված են եղել «Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքների» վրա։

Իսրայելի բանակի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով Լիբանանի հարավում մեկ մարդ է մահացել։ Ըստ Լիբանանի պաշտոնական NNA լրատվական գործակալության տվյալների՝ իսրայելական բանակի անօդաչու սարքերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Թուլին քաղաքի մոտոցիկլետին։

 

Իսրայելական բանակը դեռևս չի մեկնաբանել տեղեկատվությունը։

  • Կիսվել: