կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում մեկ մարդ է մահացել

Իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում մեկ մարդ է մահացել

Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Հարվածը հասցվել է Տիր շրջանի Ատ Տուվեյրի – Սրիֆա մայրուղուն», - ասված է հաղորդագրությունում։

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024-ի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Գաջար գյուղի հյուսիսային հատվածում:

Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով:

  • Կիսվել: