երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Իսրայելացի զինվորականները ազատել են Էլ Քունեյթրայի բնակավայրերից մեկը․ Syria TV

Իսրայելացի զինվորականները ազատել են Էլ Քունեյթրայի բնակավայրերից մեկը․ Syria TV

Իսրայելական բանակի հատուկ ստորաբաժանումը ներթափանցել է Սիրիայի հարավում գտնվող Էլ Քունեյթրա նահանգի տարածք և մաքրել է Թարանջա բնակավայրը, հայտնել է Syria TV հեռուստաալիքը։

Նրա տեղեկություններով՝ գործողությանը մասնակցել է բանակի հատուկ նշանակության ուժերի առնվազն 100 մարտիկ։ Զինծառայողները մանրակրկիտ զննել են տներն ու շինությունները և փնտրել են զենքի և զինամթերքի թաքստոցներ։ Ավելի վաղ այդ վայրերում գործել են արմատական պաղեստինյան խմբավորումների և իրանամետ շիական կազմավորումների անդամներ։

Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը՝ գործողության ավարտից հետո իսրայելական ստորաբաժանումը գերի է վերցրել տեղի բնակիչներից մեկին և լքել Սիրիայի տարածքը։

Shafaq News-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի հարավում գտնվող Ալ-Կունեյտրա և Դարաա նահանգների բնակավայրերում Իսրայելի կողմից իրականացված 22 ներխուժման դեպքեր են գրանցվել, որոնց ընթացքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս 13-ը ձերբակալվել են, իսկ մի քանի տներ ավերվել են։

  • Կիսվել: