երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

Իսպանիայի հյուսիս-արևմուտքի Գալիսիայի ինքնավար համայնքում նոյեմբերի 15-ին տեղատարափ անձրևների պատճառով  առնվազն 20 սողանք է տեղի է ունեցել։ Ինչպես տեղեկանում ենք La Voz de Galicia թերթից, տարածաշրջանում մի քանի ճանապարհներ արգելափակվել են։

Մասնավորապես Վիլամարտին դե Վալդեորաս մունիցիպալիտետում կամուրջ է փլվել, իսկ Կիրոգա մունիցիպալիտետում հողի և քարերի սողանքը փակել է երկաթուղային գծերը։ Շատ բնակավայրերի փողոցներ մնում են ջրով ծածկված։ Տուժածների մասին տվյալներ այս պահին չկան։

Անցյալ շաբաթ Իսպանիայի Aemet օդերևութաբանական պետական ​​գործակալությունը տեղատարափ անձրևների և փոթորկալից քամու պատճառով օդերևութաբանական վտանգի  նախազգուշացում է հայտարարել թագավորության գրեթե ամբողջ  տարածքում:

 

  • Կիսվել: