Իսպանիայում իսրայելական թիմի մասնակցությամբ հեծանվավազքի ժամանակ պաղեստինյան դրոշներով ակտիվիստները ակցիա են անցկացրել
Իսպանայի ոստիկանությունը Վուելտա Իսպանիա ճանապարհային հեծանվավազքի եզրափակիչ փուլում, որին մասնակցել է նաև իսրայելական թիմը, ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, տեղեկացնում է El País թերթը։
Ինչպես հաղորդվում է՝ մոտ հարյուր ցուցարար սկսել են հարվածել պաշտպանիչ արգելապատնեշներին վերջնագծի մոտ։
Ավելի վաղ Mundo Deportivo-ն հայտնել էր, որ Վուելտա Իսպանիայի եզրափակիչ փուլը չեղարկվել է պաղեստինյան դրոշներով ակտիվիստների բողոքի ակցիաների պատճառով։ Ցուցարարները դուրս են եկել մրցուղի և օգտագործել ծխային ռումբեր՝ բախվելով ոստիկանության հետ։


