ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսպանիայի վարչապետը եւ Կատալոնիայի առաջնորդը կսկսեն կառավարությունների միջեւ երկխոսությունը

Իսպանիայի վարչապետը եւ Կատալոնիայի առաջնորդը կսկսեն կառավարությունների միջեւ երկխոսությունը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ Կատալոնիայի առաջնորդ Կիմա Տորրան պայմանավորվել են այս ամիս սկսել կառավարությունների միջեւ երկխոսությունը, Բարսելոնայում Տորրայի հետ հանդիպումից հետո հայտնել է Սանչեսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա ասել է. «Եկել է առաջ շարժվելու ժամանակը: Իրավիճակը արագ չի փոխվի, խոսքը երկար տարիներ շարունակվող ճգնաժամաի մասին է»:

Ըստ Իսպանիայի վարչապետ՝ կոնֆլիկտները կարգավորելու համար հարկավոր է երկխոսություն վարել: «Կառավարությունն առաջարկում է երկխոսություն սկսել: Մենք պայմանավորվել ենք առաջին հանդիպումն անցկացնել այս ամիս: Գիտեմ, որ ճանապարհը հեշտ չի լինելու: Կան խորը վերքեր, որոնք հեշտ չեն ապաքինվում: Ես կողմ եմ Կատալոնիայի ինքնակառավարմանը»,- նշել է նա:  

  • Կիսվել: