չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իսպանիան կոչ է արել ամբողջ Պաղեստինում միասնական կառավարություն ստեղծել

Իսպանիան կոչ է արել ամբողջ Պաղեստինում միասնական կառավարություն ստեղծել

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել Պաղեստինում միասնական կառավարության ստեղծման ուղղությամբ։ Տեսաուղերձի տեսքով նրա ելույթը տեղի է ունեցել Պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետությունների լուծման համար Գլոբալ դաշինքի 5-րդ հանդիպմանը՝ Ռաբաթում։

Միջոցառումը կազմակերպել են Մարոկկոյի և Նիդեռլանդների իշխանությունները, հայտնում է Maghreb Arabe Presse լրատվական գործակալությունը։ Հանդիպման թեման է «Խաղաղ գործընթացի թափի պահպանում. քաղված դասեր, հաջողություններ և հեռանկարներ»:

Իսպանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ դաշինքի հանդիպումը Ռաբաթում «կայանում է այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ձգտում է արագացնել մերձավորարևելյան հակամարտության երկու պետությունների լուծման (որը ենթադրում է պաղեստինյան և իսրայելական պետությունների խաղաղ գոյակցությունը)» իրագործումը։

Ալբարեսը անհապաղ հրադադարի կոչ է արել Գազայի հատվածում, որը պետք է հարգվի իր բոլոր փուլերում, ինչպես նաև կոչ է արել պաղեստինյան բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրել։

  • Կիսվել: