ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իսլանդիան դադարեցնում է Մոսկվայում իր դեսպանատան աշխատանքը

Իսլանդիան դադարեցնում է Մոսկվայում իր դեսպանատան աշխատանքը

Ռուսաստանում Իսլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մագնուս Հաննեսոնը  տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ին, որ Մոսկվայում իր երկրի դեսպանությունն օգոստոսի 1-ից կդադարեցնի գործունեությունը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, սել է. ՛՛ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է, որ Ռուսաստանում Իսլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մագնուս Հաննեսոնը Ռուսաստանի ԱԳՆ-ին տեղեկացրել է օգոստոսի 1-ից Մոսկվայում Իսլանդիայի դեսպանատան գործունեությունը դադարեցնելու մասին՛՛։

Ավելի վաղ Իսլանդիայի ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ դեսպանատան գործունեությունը դադարեցնելու որոշումը ՛՛հեշտ որոշում չէ, քանի որ Իսլանդիան 1944 թվականի անկախությունից ի վեր զգալի հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ժողովրդի հետ՛՛։

Միևնույն ժամանակ Իսլանդիայի Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ Մոսկվայում դեսպանատան գործունեությունը դադարեցնելու որոշումը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում։

  • Կիսվել: