կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսլամական Հանրապետության թշնամիների ցանկացած սխալ կարժանանա վճռական պատասխանի. Իրանի պաշտպանության նախարարը զգուշացնում է

Իսլամական Հանրապետության թշնամիների ցանկացած սխալ կարժանանա վճռական պատասխանի. Իրանի պաշտպանության նախարարը զգուշացնում է

Իրանի Պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարար բրիգադի գեներալ Մոհամմադռեզա Աշթիանին հայտարարել է, որ թշնամիները գիտեն, որ իրենց ցանկացած սխալ կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության վճռական և բուռն արձագանքին՝ նշելով, որ Իրանի դեմ նոր նախագծերում թշնամին անհայտ ու նոր սպառնալիքների է դիմում, գրում է parstoday.ir-ը:

Բրիգադի գեներալ Ամիր Աշթիանին ՊՆ կազմակերպություններ կատարած իր ամենշաբաթյա այցելությունների ծրագրի շրջանակում այցելել է «Սեփանդ» կազմակերպություն և հանդիպելով այս կազմակերպության ղեկավարների ու տնօրենների հետ՝ տեղեկացել է կազմակերպության վերջին զարգացումների ու ձեռքբերումների մասին։

Այս այցի ընթացքում բրիգադի գեներալ Աշթիանին հավելել է, որ այսօրվա բարդ միջավայրում անհրաժեշտ է, որ երկրի պաշտպանական գիծը դուրս գա առկա սահմաններից, իհարկե, դա չի նշանակում ոտնձգություն այլոց սահմանների նկատմամբ, այլ ավելի շուտ բարեփոխել ինքնապաշտպանության մտածողությունը։ Այս մտածողության շրջանակում խիստ կարևոր են ճանաչողական, տիեզերական և կիբեր բնագավառներն ու նոր ոլորտները, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

 

  • Կիսվել: