ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների (ԻՀԿ) ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովից հետո դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը` պահանջելով դրա անհապաղ դադարեցում։ 

«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև բարբարոսական, անմարդկային և դաժան մասսայական սպանությունները։

Դրանք իրականացվում են գաղութային օկուպացիոն կառավարության կողմից Գազայի և Պաղեստինի ժողովրդի դեմ՝ օկուպացված Արևմտյան ափին։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ագրեսիան»,– ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևում։

Այնտեղ նշվում է, որ Իսրայելի հետ խաղաղության և նորմալ հարաբերությունների հաստատման նախապայմանը նրա կողմից պաղեստինյան և արաբական բոլոր տարածքների օկուպացիայի դադարեցումն է:

  • Կիսվել: